Արծրուն Հովհաննիսյանը սադրանք է համարում ադրբեջանական գյուղը գնդակոծելու լուրերը
ՀասարակությունԱդրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, թե հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական գյուղը, ինչի արդյունքում երեք վիրավոր կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այդ լուրերը՝ ընդգծելով, ո ր հայկական բանակը հետևողականորեն պահպանում է հրադադարի ռեժիմը: «Դա կեղտոտ ապատեղեկատվություն է սադրանքի նպատակով: Ես հստակ ասում եմ, որ դա նպատակ ունի սադրելու: Մենք նույնիսկ պատրաստ ենք ցանկացած ֆորմատի միջազգային հետաքննության: Թող հետաքննություն անցկացնեն և պարզեն, որ դա հերյուրանք է, սադրանք է»,- ասաց Հովհաննիսյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե հայկական զինուժը խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է Թովրուզի շրջանի Ալիբեյլի գյուղը, ինչի հետևանքով երեք մարդ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է: Նշվում է, որ վիրավորներից երկուսը երեխաներ են: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները լուր հաղորդեցին, որ պայթյունը տեղի է ունեցել զենքի հետ անզգուշաբար վարվելու հետեւանքով: