Արարատի մարզում սկսվել է հացահատիկի բերքահավաքը
ՏնտեսությունԱրդեն 10 օր է, ինչ Արարատի մարզում սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Ընդհանուր առմամբ, այս տարի մարզում 6456,7 հա-ի վրա կատարվել է ցորենի եւ գորու ցանքս, որից ցորենի ցանքսը 5340 հա է, իսկ գարու ցանքսը` 1113,7 հա: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ այս տարի մարզում սպասվում է շուրջ 30 հազար տոննա գարի եւ ցորեն` նախորդ տարվա 26 հազար 500 տոննայի փոխարեն:
Հացահատիկ հավաքող կոմբայնները Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերից եկել են Արարատյան դաշտ` ցորենի բերքահավաք կատարելու նպատակով: Նրանք բերքահավաք կիրականացնեն մինչ օգոստոսի վերջ, որից հետո աշխատանքները կշարունակեն մարզի նախալեռնային եւ լեռնային գոտիներում` մինչեւ սեպտեմբերի վերջ:
Մարզում սկսվել է նաեւ խոտհունձը: Վերջին տվյալներով` արդեն հնձվել է շուրջ 60 հազար տոննա խոտ: Սպասվում է, որ այս տարի Արարատի մարզում արտադրված խոտը կլինի 235 հազար տոննա: