Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Բարության մաստեր-կլաս Սոնա Շահգելդյանից

bibar.am

Սոնա Շահգելդյանն այն երգչուհիներից է, ով միշտ  ունի ասելիք, եթե նույնիսկ այդ ասելիքը  սեփական «ես»-ի շուրջ է պտտվում: Հետևե՛ք նրա խորհուրդներին, սիրե՛ք կենդանիներին, ու կտոր մը մարդ եղե՛ք: Ի դեպ, զրույցում երգչուհին 16 անգամ օգտագործում է  «ես» բառը:

Բ.-Կզոհեի՞ք Ձեր կարիերան հանուն անտուն կենդանիների:

Ս.-Եթե պահը գա, գուցե՝ այո: Բայց առանց կարիերայի, էլի զոհել եմ շատ բաներ  հանուն կենդանիների: Ամեն օր պահում, խնամում եմ նրանց, այդ դեպքում խիղճս հանգիստ է: Առհասարակ, շատ եմ կենդանիներ սիրում:

Բ.-Ինչո՞ւ են մարդիկ քննադատում Ձեզ:

Ս.-Կներե՛ք, բայց մարդիկ ինձ չեն կարող քննադատել, որովհետև ես միշտ լավ ու բարի գործեր եմ անում, իսկ մարդիկ բոլորը չեն, որ այդպիսին են: Որոշ մաս կա՝շատ նախանձ և պարապ են, միգուցե նաև, ներեցե՛ք, անմակարդակ: Երևի նրանից է, որ խոսելու թեմա չունեն: Ես ուրախ եմ, որ խոսում են իմ մասին, ուրեմն՝ ասելիք ունեմ: Անընդհատ աշխատում եմ: Մարդիկ թող կարողանան իմ նման, կամ մեր լավ արվեստագետների նման գործ անեն, հետո՝ խոսեն: Իմ համար կարևորը՝ մարդ լինելն է:

Բ.-Ի՞նչ հարաբերությունների ունեք Սոֆի Մխեյանի հետ:

Ս.-Ես, երևի, վատ չեմ եղել նրա հետ. նորմալ, լավ հարաբերություններ: Ես շատ բարի եմ , կուզենայի, որ բոլորն էլ բարի լինեին և զիջող: Ես բոլորի հետ եմ լավ, բայց ամեն դեպքում շատ մարդկանց սկսել եմ ճանաչել, տեսնել նրանց իսկական դեմքը: Ես բարեհոգի եմ բոլորի հետ, բայց պահպանում եմ արդեն դիստանցիա շատ մարդկանցից:

Բ. -Ի՞նչ կտար Ձեզ այն տարվա «Լավագույն երգչուհի» մրցանակը, որը չստացաք:

Ս.-Ես ստացել եմ «Տարվա երգչուհի» մրցանակը տարբեր տեղերում և երբեք դրա համար ինձ չեմ կոտորում: Ուղղակի, միշտ կողմնակից եմ, որ լինի ճիշտ ընտրություն: Իսկական, լավ երգչուհին միշտ է մնում լավը, կարևորը ՝ տաղանդ և ձայն ունենա: Մրցանակները ստիպում են էլ ավելի շատ աշխատել և մնալ մարդ, չփոխվել ոմանց նման: Ես այնպիսի մրցանակներ ունեմ դեռ փոքր տարիքից, և բոլորն էլ շատ թանկ ու կարևոր են ինձ համար, ամեն մեկն ունի իր տեղը և պարտավորեցնում է՝ որպես երգչուհի: Ես ունեմ  «Նոր ալիք»-ի մրցանակը, որի մասին ուղղակի խոսքեր չունեմ:

 

Բ.-Ի՞նչ կանեիք, եթե նորից հիսուն հազար եվրո ունենայիք:

Ս.-Շատ տարբեր բաներ: Օրինակ՝ բարեգործություն, որովհետև ունեմ տուն, ավտոմեքենա՝ ինքս իմ աշխատանքով և հպարտ եմ դրա համար: Եվ ասեմ, որ հեշտ չէ աշխատել այդ գումարը: Պետք է շատ տաղանդավոր լինես:

Բ.-Չե՞ք կարծում, որ չափից ավելի ազատ եք հեռուստադիտողի հետ:

Ս.-Ինչո՞ւ: Ո՛չ, ազատ չեմ: Ազատ եմ ինքս իմ  համար, դրա պատճառով են երևի ինձ շատ սիրում: Ես դիմակներ չունեմ, չեմ կարող մարդկանց խաբել եթերի ժամանակ և կյանքում: Իհարկե, ես համեստ եմ շատ հարցերում: Զարմացա, որ ասացիք՝ ազատ եմ, բայց երևի ազատ լինելն ինձ ուժ է տալիս առաջ գնալու և միշտ սիրով աշխատելու:

Բ.-Ո՞վ է Ձեր ամենալավ խորհրդատուն:

Ս. -Մայրիկս, ընտանիքս և իմ սիրած մարդը՝ իմ կեսը:

Բ.-Ե՞րբ կլսենք Ձեր ամուսնության մասին:

Ս.-Միգուցե դեռ մեծ հարսանիք չանեմ, բայց շատ երջանիկ և ուրախ կլինեմ ամուսնուս հետ կյանքում, հետագայում նաև երեխաներիս հետ: Ես չեմ սիրում անձնականիցս շատ խոսել, դա հենց իմն է: Ես չգիտեմ ուրիշի կյանքը, չեմ էլ ուզում ՝իմը իմանան, կարծում եմ՝ սխալ չեմ անում: Եթե անգամ ամուսնություն էլ լինի, շատ չեմ բարձրաձայնի, որովհետև ոչ մեկին ոչինչ չունեմ ապացուցելու: Ամեն մարդ թող ապրի իր կյանքով, դա ես եմ խորհուրդ տալիս նրանց: Ես շա՜տ ուրախ ու երջանիկ եմ, շա՜տ, շա՜տ:

Բ.-Երեխաներ սիրո՞ւմ եք:

Ս.-Երեխաներ շատ եմ սիրում: Երբ ունենամ իմը, արդեն կյանքս կփոխվի: Առաջ, Աստվա՛ծ:

Բ.-Երեք տարօրինակ բան, որոնցով կարելի է տարբերել Ձեզ:

Ս.-Տարօրինակ չեմ ասի. հետաքրքիր, խենթ, համարձակ, հումորային մարդ եմ: Ով կարով է ինձ տարբերել, միշտ տարբերում է ամեն տեղ:

Բ.-Եթե ժամանակ ունենայիք, կհաճախեի՞ք օտար լեզվի դասընթացների:

Ս.-Ես հաճախում եմ, ժամանակը կապ չունի: Նախ ասեմ՝մարդ պետք է իր մայրենի լեզուն լավ իմանա, երկրորդ՝լավ կամ խելացի, հասկացող մարդը նա չէ, ով լեզուներ գիտի: Շատ մարդիկ կան, ովքեր լեզուներ գիտեն, բայց հոգու խորքում դատարկ են և անհետաքրքիր: Մարդիկ կան, ովքեր իրենց հայերենը չգիտեն, ու չենք հասկանում՝ հա՞յ են, թե՞ ինչ: Ես հաճախում եմ անգլերենի և կարիք չունեմ մարդկանց բաներ ապացուցելու, իմ գործը երգելն է ու լավ մարդ մնալը:

 
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել