Ի՞նչ է ցանկանում անել Նարեկ Դուրյանը, սակայն այդպես էլ ժամանակ չի գտնում
LifestyleBlognews.am-ը գրում է.
Արդեն երկար ժամանակ է, ինչ ցանկանում եմ օդանավ վարել, շատ կցանկանայի հնարավորություն ունենալ սեփական ուժերով օդ բարձրացնել այն: Փարիզում ընկերներս խոստացել են, որ վաթսուն ամյակիս նման անակնկալ են մատուցելու: Իրականում, այնտեղ կա նման վայր, որտեղ դու հնարավորություն ունես օդանավ բարձրացնելու, իհարկե օդաչուի ուղեկցությամբ։ Շատ հետաքրքիր երևույթ է, հետաքրքիր զգացողություններ ես ունենում, երբ դու ինքդ քո ուժերով ես օդանավը բարձրացնում: Երկար ժամանակ է, ինչ ցանկանում եմ օդանավ վարել սովորել, սակայն այդպես էլ ժամանակ չեմ գտնում։ Երկրորդ բանը, որը շատ կցանկանամ, ժամանակի մեջ տեղավորվելն է՝ գնալ ետ, գալ առաջ, ավելի ճիշտ ետ գնալ, քանի որ ինձ անցյալն է ավելի շատ հետաքրքրում: Պետք է ասել, որ թվով երկրորդը ավելի շատ երազանք է, քանի որ անգամ ազատ ժամանակ ունենալու դեպքում միևնույն է չեմ կարող այն իրականացնել։