Եվրոյի փոխարժեքը կրկին նվազել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 15-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.57 դրամով` կազմելով 478.41 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 527.16 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հաս արակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը չնչին աճ է գրանցել 0.06 դրամով` կազմելով 8.45 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.18 դրամով և կազմել 747.04 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 15-ին կազմել է 17 հազար 802.24 դրամ, արծաթի գինը՝ 235.03 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 842.67 դրամ: