Երևանի կենտրոնում կատարվել է ճանապարհային երթևեկության փոփոխություն
ՀասարակությունՃանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 17-ից Երևան քաղաքի Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Դեղատան փողոցի նշված հատվածում երթևեկությունը կլինի միակողմանի՝ Մհեր Մկրտչյան փողոցից Վազգեն Սարգսյան փողոցի ուղղությամբ: