Կարեն Խանլարյանը Թեհրանում ներկայացրել է Թուրքիայում ծպտյալ հայերի խնդիրը
ՀասարակությունՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերի շրջանակում ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի եւ Հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը դասախոսություն է ունեցել «Թաքուն հայեր եւ որն է մեր պարտականությունը 100-րդ տարելիցից հետո» խորագրով:
Ինչպես հաղորդում է «Ալիք»-ը, Խանլարյանը ներկայացրել է Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ տեղի ունեցածը: Իր ելույթում Խանլարյանն անդրադարձել է համշենահայության եւ այլ ծպտյալ հայերի խնդիրներին, որոնք բնակվում են հիմնականում Արեւմտյան Հայաստանում: