42-ամյա քաղաքացուն որոնում էին յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով
ՀասարակությունՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հուլիսի 14-ին, ժամը 14.00-ին, Երեւանի Չարենցի փողոցի թիվ 50/1 տան մոտից բերման են ենթարկել 42-ամյա Արամ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: