Արտառոց դեպք Արմավիրում. Պարտքի պատճառով պատանդ է վերցրել 6 եւ 7 տարեկան երեխաներին
Օրվա իրադարձություններԱրմավիրի մարզում պարտքը չտալու պատճառով բնակարանատերը հանել է տանտիրուհու իրերը, իսկ երեխաներին պատանդ վերցրել:NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ կինը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե իր իրերը բնակարանատերը դուրս է հանել, 2 երեխաներին՝ 6 և 7 տարեկան, փակել է տանը, իսկ երրորդին՝ 11 տարեկան, տարել իր հետ: Իսկ պատճառն այն է եղել, որ վարձով բնակվող կինը չի կարողացել գումարը վերադարձնել:
Ոստիկանությունից հայտնեցին որ կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են: