Վարչապետը հանձնարարեց մանրամասն ուսումնասիրել ավիափոխադրումների շուկան
ՀասարակությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխ ավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրումների շուկան` թե գների, թե ուղղությունների և թե թռիչքների ժամկետների ու պայմանների ուղղությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի մեկնարկին վարչապետն առաջարկեց նաև, որ բանակցություններ տարվեն այն ընկերությունների հետ, որոնք թռիչքները կազմակերպում են գիշերային ժամերին: «Ինչու ոչ՝ կարելի է մարդկանց տեղափոխել նաև առավոտյան ժամերին: Դա իհարկե նաև անհարմարություն է ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան 5-ին, ապա մինչ 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար»,- ասաց վարչապետը:
Դրա համար, վարչապետը, դիմելով Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, նշեց, որ հարկավոր է մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն: