Ջորջ Բուշ Ավագն ընկել Է եւ կոտրել պարանոցի ողը
ՀասարակությունԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագին հիվանդանոց են տեղափոխել, քանի որ ընկնելու հետեւանքով կոտրել Է պարանոցի ողը, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում, հաղորդել Է նրա մամուլի քարտուղար Ջիմ Մակգրատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նրա վիճակը կայուն Է, նա լավ Է, սակայն ստիպված կլինի կրելու պարանոցի կորսետ»,- գրել Է Մակգրատը Twitter-ում:
Ինչես հաղորդել Է CNN-ը Բուշն ընկել Է հուլիսի 14-ի առավոտյան Մենի նահանգի Քեննեբանկփորտ քաղաքի սեփական տանը եւ այժմ բուժվում Է Փորտլենդի հիվանդանոցում:
«Մենք չենք կարծում, թե նա երկար կմնա հիվանդանոցում»,- ասել Է Մակգրատը:
91-ամյա Ջորջ Ջուշ Ավագը, որը Միացյալ Նահանգները գլխավորել Է 1989-ից մինչեւ 1993 թվականը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Է եւ այժմ ԱՄՆ-ում ողջ մնացած չորս նախագահներից ամենատարեցն Է: Նա վաղուց Է տեղաշարժվում հաշմանդամի սայլակով, հաղորդել Է BBC-ն: