Կառավարությունը պարզացրեց ուսանողական վարկերի արտոնությունները
ՀասարակությունՀՀ կառավարությունը նոր որոշմամբ էապես պարզեցրեց ուսանողների համար ուսումնական վարկերի արտոնությունները։ Այդ նպատակով, գործադիրը հավանություն տվեց իր նախորդ որոշումներից մեկում փոփոխությ ուններ կատարելու նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը նշեց, որ եթե նախկինում վարկը տրամադրվում էր անընդմեջ 4 տրանշով, ապա հիմա նախատեսվում է դրանք տրամադրել նաև ընդմիջումներով, այն դեպքում, եթե ուսանողը ժամանակավորապես ընդհատում է ուսումը, օրինակ, երեխայի խնամքի համար կամ այլ աղբյուրներից ստացած կրթաթոշակի շնորհիվ ինքն է վճարում իր ուսման վարձը։
Պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի ուսանողները պետության սուբսիդավորմամբ կարող են 10 տարով մինչեւ 1.8 մլն դրամի չափ արտոնյալ պայմաններով վարկ ստանալ։