Հնդկաստանի քաղաքացուն պատկանող ընկերությունից գողություն է կատարվել
ՀասարակությունՀնդկաստանի քաղաքացի, 1973 թ. ծնված Պարվեզ Խ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6/6 հասցեում գտնվող իր ՍՊԸ-ի բաց պատուհանից անհայտ անձը կամ անձինք մուտք է գործել և պահարանից գողացել 85 հազար դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով բնակարանից բերման են ենթարկել 1989 թվականի ծնված Հրանտ Ղ.-ին, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է:
Քննությունը շարունակվում է: