Հայաստանն ու Վրաստանը կխորացնեն ռազմական կրթության ոլորտի համագործակցությունը
ՀասարակությունԱշխատանքային այցով հուլիսի 16-ին Վրաստանում գնտվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊÕ † պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և այլ պաշտոնատար անձինք։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ հայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը: «Բրյուսելում ես հնարավորություն ունեցա հանդիպելու իմ հայաստանյան գործընկերոջ հետ և պայմանավորվածություն ձեռք բերեցինք հաստատելու համագործակցության նոր ուղիներ և հարաբերությունների նոր ձևաչափեր: Այս այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը մեր ռազմական ուսումնական հաստատությունների միջև՝ փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով»,- նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է փոխանցել Հայաստան այցելելու ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը: