Հայկական զինուժը հրադադարի պահպանման համար ստեղծել է զսպման մեխանիզմ. Սեյրան Օհանյան
ՀասարակությունՀայկական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տիրապետում են իրավիճակին: Այս մասին հավաստիացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողների հետ կարճատեւ զրույցի ժամանակ նախարարն ասաց, որ սահմանային վիճակը վերահսկելի է՝ շնորհիվ հայ զինծառայողների խելացի գործողությունների: «Հրամանատարների եւ առաջին գծում գտնվող զինծառայողների խելացի գործողությունների շնորհիվ ծառայությունն ավելի անվտանգ ու ավելի խելացի կերպով է իրականացվում: Շփման գծում մեր զինծառայողները հաստատակամ են, ունեն բարձր մարտական ոգի: Հակառակորդի կրակոցները եթե նշանացուցված են՝ համարժեք պատասխան ստանում են, եթե անկանոն են՝ պատասխան չի տրվում եւ միաժամանակ համապատասխան գործողություններով, մարտական հաշվարկների իրականացման արդյունքում զսպման մեխանիզմ է ստեղծված, որ հրադադարի ռեժիմը պահպանվի»,- ասաց Սեյրան Օհանյանը: