Եվրասիական բանկը 40 միլիոն դոլարի վարկ կհատկացնի Հայաստանին ոռոգման համակարգի բարելավման համար
ՀասարակությունԵվրասիական բանկը Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացման համար 40 միլիոն դոլարի ներդրումային վարկ կհատկացնի: Ինչպես տեղեկացրին Եվրասիական բանկի մամուլի ծառայությունից, Եվրասիական բանկի պատվիրակությունը, Եվրասիական ֆոնդի զարգացման և կայունացման ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ Ազիզյանի գլխավորությամբ, քննարկումներ է անցկացրել Հայաստանի ոռոգման համակարգի արդիականցման համար ներ դրումային ֆինանսավորում հատկացնելու առնչությամբ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանը:
Քննարկումների արդյունքում կողմերը մշակել են վարկային համաձայնգրի պայմանները, որոնք մոտակա ժամանակահատվածում կներկայացվեն Զարգացման և կայունացման Եվրասիական ֆոնդի խորհրդի հաստատմանը:
2015թ-ի վերջին կսկսվի «Ոռոգման համակարգի արդիականացում» 5-ամյա ծրագիրը: Ծրագրի իրականացման համար Եվրասիական բանկը կհատկացնի 40 միլիոն դոլարի վարկ, ևս 10 միլիոն դոլար կհատկացնի ՀՀ կառավարությունը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ոռոգման համակարգի և դրենաժային ցանցի բարելավման երկարաժամկետ ռազմավարության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածում կկառուցվեն և կվերականգնվեն 8 ոռոգման համակարգեր` 70.4 կմ երկարությամբ, 8.1 կմ երկարությամբ մայր ջրանցքներ, 54.1 կմ երկարությամբ գյուղատնտեսական ջրանցքներ: