ՀՀ Քննչական կոմիտեն նոր վարչական շենքում է
ՀասարակությունՀայաստանի Քննչական կոմիտեի վարչական շենքի վերակառուցման հիմնական աշխատանքները մոտենում են ավարտին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ կենտրոնական մարմինն արդեն տեղափոխվել է նոր վարչական շենք, որը գտնվում է Մամիկոնյանց 46/5 հասցեում։
Լրատվականի տեղեկացմամբ, առաջիկա օրերին Քննչական կոմիտեի կայքում կթարմացվեն նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների հեռախոսահամարները: