Մայլի Սայրուսը աշնանը պատրաստվում է ամուսնանալ ընկերուհու հետ
Lifestyle1in.am-ը գրում է.
Երգչուհի Մայլի Սայրուսը և Victorias Secret-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելը պատրաստվում են ամուսնանալ, հայտնում է news.izum.ua-ն:
Երգչուհին ընկերներին խոստովանել է, որ Ստելլան այն միակն է, որի հետ պատրաստվում է ամուսնանալ այս աշնանը: Երգչուհին նշել է, որ այդ շքեղ արարողությունը կստվերի Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունը: Մայլիին ոչինչ չի խոչընդոտում, քանի որ հունիսի 26-ին ԱՄՆ ողջ տարածքում օրինականացվեցին միասեռ ամուսնությունները: