Ավտովթար Երևանում. երկու կանայք տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունՀուլիսի 15-ին, ժամը 10.40-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Շահամիրյանների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 2 ավտոմեքենա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենաների մեկի 2 ուղեւորուհիները վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: