Ողբերգական վթար Տավուշի մարզում. «Նիվայի» վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել
Օրվա իրադարձություններՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի մարզպետարանի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհին Երեւան-Իջեւան հատվածի 130-րդ կմ-ում բախվել են «Ջիպ Գրանդ Շերոկի» մակնիշի 33 QD 353 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 34 FG 699 համարանիշի (վարորդ Ա. Ա.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ս. Մ-ին եւ վարորդ Ա.Ա-ին տեղի ուժերով դուրս են բերվել եւ տեղափոխվել Իջեւանի ԲԿ. որտեղ Ա.Ա.-ն ճանապարհին մահացել է, իսկ Ս.Մ-ի առողջական վիճակն ըստ բժիշկների գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները: