Հանրապետական ծննդատանը նորածին երեխա է մահացել
Հասարակություն«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատումով լույս աշխարհ եկած եւ օրեր անց մահացած նորածնի մոտ մի շարք խնդիրներ կային: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ կինը, ով Գեղարքունիքի մարզից է, ընդունվել էր հիվանդանոց 32 շաբաթական հղիությամբ, նրա մոտ առկա էր սակավաջրություն, ներարգանդային աճի դանդաղում, ներարգանդային ինֆեկցիա եւ այլն: «32 շաբաթականի փոխարեն պտղի հասակը 26-27 շաբաթականի է եղել: Այդ կինը մեկ տարի առաջ 2014թ մեր մոտ նորից երեխա է ունեցել, կեսարյան հատմամբ, էլի անհաս պտուղ էր՝ 2,200 գրամ, 2 ամիս հիվանդանոցի հաշվին խնամելուց հետո դուրս են գրվել
հիմա երեխան իրենց տանն է, ամեն ինչ նորմալ էր: Էս դեպքում ջրերը բացակայում էին, աճը դանդաղել էր ու կար ինֆեկցիա, երեխան ծանր վիճակում է ծնվել, մայրը կաթ էլ չի տվել: Մենք ամեն ինչ արել ենք, 4 օր պահել, պահպանել ենք, բայց ինֆեկցիայի պատճառով աղիներից արյուն է եկել, թոքերը եղել են անհաս»,-ասաց բժիշկը:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե հուլիսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածին երեխա է մահացել: Ծննդատան բժիշկները երեխայի հարազատներին ասել են, որ կեսարյան հատումը անցել է նորմալ, և երեխան որևէ խնդիր չունի, սակայն երկու օր անց, երբ նորածնի հարազատները գնացել են ծննդատուն՝ երեխային տեսակցության,բժշիկներն ասել են, որ երեխան մահացել է:
Տեղեկացանք, որ մահացած նորածնի հարազատները լացակումած դուրս են եկել հիվանդանոցից և չեն կարողացել ստանալ իրենց հարցի պատասխանը, թե ինչպես է ստացվել, որ բժիշկները հավաստիացրել են, թե փոքրիկի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ երկու օր անց նա մահացել է: