Դոլարը թանկացել է 0.68 դրամով
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 17-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.68 դրամով` կազմելով 479.93 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 522.40 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնու թյան հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով` կազմելով 8.45 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.68 դրամով և կազմել 750.03 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 17-ին կազմել է 17 հազար 658.21 դրամ, արծաթի գինը՝ 230.37 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 507.26 դրամ: