Յունիբանկի տերմինալներով այսուհետ ինքնուրույն կարելի է վճարել նաև կոմունալ ծառայությունների դիմաց
ՏնտեսությունՀաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկն ընդլայնել է վճարային տերմինալներով կատարվող գործարքների ցանկը:
Այսուհետ հաճախորդները կարող են տերմինալներով կատարել նաև կոմունալ և բջջային կապի օպերատորների ծառայությունների վճարումները:
Հիշեցնենք, որ Յունիբանկի վճարային տերմինալներով հաճախորդներն ինքնուրույն իրականացնում են բանկային հաշվի համալրում և վարկի մարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ հաճախորդը վճարումը կատարում է հաշված րոպեների ընթացքում` առանց բանկի աշխատակցին դիմելու:
Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը: Տերմինալով գործարքներ կատարելիս լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:
Յունիբանկի վճարային տերմինալները տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում:
Ի դեպ, բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: