ԼՂՀ նախագահը հանքարդյունաբերությունը համարում է Արցախի տնտեսության առանցքային բաղադրիչներից մեկը
ՏնտեսությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում հանքարդյունաբերության զարգա ցմանը` այն համարելով Արցախի տնտեսության առանցքային բաղադրիչներից մեկը:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջանի մի շարք գյուղատնտեսական դաշտեր եւ ծանոթացել այնտեղ կիրառվող ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ իշխանություններն այսուհետ էլ կարեւոր տեղ են հատկացնելու գյուղատնտեսության ոլորտում առաջատար փորձի կիրառման հարցերին:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: