Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


15 գաղտնիք «Орел и решка» հաղորդման մասին, որոնցից հեռուստադիտողը գաղափար չունի (լուսանկարներ)

1. Ի՞նչ կա հաղորդավարների պայուսակների մեջ։

Ամեն ինչ՝ ջուր, ուտելիք, մրգեր, գնումներ։ Այն ամենը, ինչը կարող է պետք գալ բյուջետային ճամփորդության ժամանակ, խցկում են նրանց պայուսակների մեջ։ Մետաղադրամը նետելուց հետո բյուջետային ճամփորդություն ստացած հաղորդավարը սկսում է հավաքել իր անձնական իրերը, իսկ դրանցից զատ՝ արդեն նկարահանող խումբն է անհրաժեշտ իրեր ավելացնում, որոնք պետք են տվյալ թողարկման սցենարում։ Օրինակ՝ մի անգամ հաղորդավարի պայուսակի մեջ նույնիսկ վրան տեղավորեցին, որը նա օգտագործեց բնության գրկում։

15 секретов съемок шоу программы «Орел и решка» орёл и решка, путешесвие

2. Ի՞նչ թիմի հետ են ճանապարհորդում հաղորդավարները։

Սովորաբար ամեն թողարկումը պատրաստելու համար անհրաժեշտ թիմը բաղկացած է 2 հաղորդավարներից, 2 օպերատորներից, 2 ռեժիսորներից, պրոդյուսերից ու սցենարիստից։ Յուրաքանչյուր քաղաքում նկարահանումների վրա ծախսվում է առնվազն 3 ու առավելագույնը 5 օր։ Առավոտյան՝ ժամը 7-8-ին, նկարահանող խումբը դուրս է գալիս հյուրանոցից ու գնում է այն վայրերը, որոնք նախատեսված են սցենարով, ու յուրաքանչյուր նման կետի վրա ծախսվում է մոտ 3 ժամ։ Հաղորդման պատմության մեջ սյուժետային կետերի առավելագույն քանակը, որոնք թիմը հասցրել է այցելել մեկ օրվա ընթացքում, հավասար է 6-ի։

3. Ո՞վ է որոշում հերթական թողարկման համար ճամփորդության ու բնակության ծրագիրը։ Արդյո՞ք հաղորդավարները մասնակցում են երթուղիների ընտրության պրոցեսին։

Մինչև ճամփորդությունը հաղորդման խմբագիրները հսկայածավալ նախապատրաստական աշխատանք են կատարում. ճշտում են հետաքրքիր վայրերի հասցեները, թանգարաննների ու էքսկուրսիաների տոմսերի արժեքները, կարդում են թեմատիկ ֆորումներ ու շփվում են տեղացիների հետ։ Չէ՞ որ տեղաբնակներն ավելի լավ գիտեն, թե որտեղ են ավելի համեղ սնունդ մատուցում, ու որտեղ կարելի է հետաքրքիր բաներ տեսնել, բայց նաև լինում է այնպես, որ ճիշտ հակառակն է լինում։ Երբեմն խորհուրդ են տալիս ինչ-որ վայրեր, որտեղ ժամանելով՝ նկարահանող խումբը ոչ մի տեսարժան բան էլ չի տեսնում։ Այնպես որ, նկարահանված թողարկումների երրորդ մասն անգամ մոնտաժի փուլի չի հասնում։ Եթե հաղորդավարներն ունեն ինչ-որ ցանկություններ, ապա կարող են առաջարկել դրանք նկարահանումների համար, բայց ընդհանուր առմամբ հաղորդավարներին տրվում է լիարժեք քարտ-բլանշ արդեն տեղում, քանի որ ծրագիրը չունի վաղօրոք պատրաստված երկխոսություններ ու սցենար։

15 секретов съемок шоу программы «Орел и решка» орёл и решка, путешесвие

4. Տեխնիկապես ինչպե՞ս են լուծում թռչնի թռիչքի բարձրությունից արված նկարահանումների հարցը։

Բարձրից արված նկարահանումներն իրականացվում են ռադիոկառավարվող հատուկ փոքր ուղղաթիռների՝ կվադրոկոպերների միջոցով, որոնց տեսախցիկ է ամրակցվում։ Սակայն լինում են նաև պատահարներ։ Այսպես՝ Ռոտերդամի նկարահանումների ժամանակ տեղի ունեցավ «ավիավթար», ու կվադրոկոպերը, բախվելով երկնաքերին, անդառնալի վնասներ կրեց, բայց դա ամենամեծ խնդիրը չէր. այս միջադեպի պատճառով ոստիկանությունն ամբողջ մեկ օրով ձերբակալեց ողջ նկարահանող խմբին։

5. Արդյո՞ք օպերատորն օգնում է հաղորդավարներին էքստրեմալ իրավիճակներում։

Օպերատորի գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ նա ցանկացած իրավիճակում շարունակի նկարահանումն ու ոչ մի դեպքում չկորցնի հաղորդավարին կադրից։ Ու ոչ միայն հաղորդավարին։ Այսպես, Հոշիմինի մասին թողարման ժամանակ նկարում էին լողափում գտնվող օդապարիկները, ու երբ ամեն ինչ բարեհաջող անցավ, խումը գնաց մեքենաների մոտ՝ թողնելով օպերատորին մենակ, որպեսզի նա շարունակի նկարել տեղի գեղեցկությունը։ Մեկ ժամ անց նա վազելով մոտեցավ կոլեգաներին ու երջանկությամբ պատմեց, որ նա կարողացել է ֆիքսել, թե ինչպես տեղացի մի կին պատահաբար ընկել է ավազի մեջ առկա փոսի մեջ, իսկ ինքը սկզբում ուզել է օգնել նրան, բայց հետո ուշքի է եկել՝ հասկանալով, թե ինչ հիանալի կադր կարող է բաց թողնել։

15 секретов съемок шоу программы «Орел и решка» орёл и решка, путешесвие

Մեկ այլ իրավիճակում հնարամտությամբ փայլել է պրոդյուսերը։ Մարոկկոյում անցկացվող նկարահանումների ժամանակ խմբի վրա է հարձակվել մի ծերունի, ու քանի որ այդ վայրում նկարահանելն արգելված էր, նա սպառնում էր ոստիկանություն կանչել։ Պրոդյուսերը սկսել է խոսակցություններով շեղել ծերունուն՝ ժամանակ տալով, որպեսզի նկարահանող խումբն ավարտի նկարահանումները։

Լինում են նաև իրավիճակներ, որոնք ոչ ոք հաշվի չի առել ու չի հասցնում արձագանքել դրանց։ Օրինակ՝ մեկ անգամ Ռիգինա Տոդորենկոն Ալյասկայում վայր ընկավ 7 մետր բարձրությունից, երբ անցնում էր բուռն հոսանքով գետի վրա ընկած ծառի բնի վրայով։ Նա սայթաքեց ու չկարողացավ պահել հավասարակշռությունը։ Բարեբախտաբար, ամեն ինչ ավարտվեց մի քանի քերծվածքներով ու վախով։

15 секретов съемок шоу программы «Орел и решка» орёл и решка, путешесвие

6. Ո՞ր թողարկումն է դարձել ամենածախսատարը՝ հաշվի առնելով ճանապարհածախսն ու վիզաների ձևակերպումը։

Հստակ բան ասելը դժվար է, քանի որ հաղորդումը հասցրել է շրջագայել 80 երկրներով, բայց, ըստ ամենայնի, ամենաթանկարժեքը դարձավ Լոնդոնի մասին թողարկումը, որտեղ ոսկե քարտով հաղորդավարը ծախսեց ռեկորդային 53.557 դոլար գումար։ Ընդ որում, այս թվի զգալի մասը՝ 50.000 դոլարը, ծախսվեց միայն հյուրանոցի վրա։ Հիշեցնենք, որ հաղորդավարը երկու օր ապրեց Լոնդոնի ամենաէլիտար հյուրանոցում, որտեղ ժամանակին ապրել են Չառլի Չափլինը, Մերիլին Մոնրոն, Մարլեն Դիտրիխը, Էլթոն Ջոնը և այլ աստղեր։ Մնացած 3507 ծախսած դոլարները մանրուք են թվում սրա ֆոնին։

15 секретов съемок шоу программы «Орел и решка» орёл и решка, путешесвие

7. Ո՞ր քաղաքում է բյուջետային ճամփորդություն շահած հաղորդավարն ամենաքիչ գումարը ծախսել։

Զբոսաշրջության համար ամենաէժան տեղը դարձավ Մադագասկարը, որտեղ 2 օրվա մեջ մի կերպ կարողացան 32 դոլար ծախսել։ Դե, ճիշտն ասած, ծախսելու տեղ էլ չկար, քանի որ կղզում չկան թանգարաններ, թատրոններ ու գրադարաններ։ Ի դեպ, Սինգապուրը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականն այս առումով, քանի որ այնտեղ թույլատրվում է քաղաքի բազմաթիվ զբոսայգիներում վրան տեղադրել՝ հատուկ մեքենաներում համապատասխան գրանցում անելով (ճիշտ է, դա կարելի է անել միայն 8 օրով ամեն ամսվա մեջ), ու արդյունքում Սինգապուրում բյուջետային զբոսաշրջությունը կազմեց 33.33 դոլար, ինչն առավելապես ծախսվեց սննդի վրա։

8. Եղե՞լ է արդյոք այնպես, որ հաղորդավարների մոտի փողը չհերիքի, ու ի՞նչ են անում նման դեպքերում։

Ցանկացած անհասականալի իրավիճակում զանգահարում են պրոդյուսերներին։ Նրանք հաղորդավարներին փորձանքի մեջ չեն թողնի, բայց երբ ամեն ինչ մնա հետևում, լուրջ խոսակցություն կունենան հաղորդավարների հետ։ Նման մի դեպք պատահեց Ղազախստանում, երբ Նաստյա Կորոտկայան, ունենալով 100 դոլար, ընթրեց ռեստորանում, ու նրան բերեցին 112 դոլարի հաշիվ, չնայած որ նրան վստահեցրել էին, որ ուտելիքն այստեղ շատ էժան է, ու գները հասու են միջին տուրիստի համար։ Երբ Նաստյան պատվիրել էր բեշբարմակ ուտեստի բաժին, ռեստորանի տերը սկսել էր սեղանը շռայլորեն ծածկել այլ ուտեստներով՝ վստահեցնելով, որ դրանք զուտ համտեսի համար են, իսկ երբ Նաստյային բերեցին հաշիվը, նա շոկի մեջ էր, որովհետև գումարը կազմում էր 112 դոլար։ Նա ստիպված էր զանգահարել պրոդյուսերներին ու խնդրել, որպեսզի նրանք վճարեն ճաշի համար, ու իհարկե նրան օգնեցին։ Նաստյան իր հետ վերցրեց մնացած ուտելիքը, որը նկարահանող ողջ խումբն ուտում էր դեռ 2 օր էլ, դե իսկ սյուժեն ամբողջությամբ մոնտաժվեց ու չմտավ թողարկման մեջ։

15 секретов съемок шоу программы «Орел и решка» орёл и решка, путешесвие

9. Արդյո՞ք գտնվել են բոլոր թաղված շշերը, որոնցում փող է դրված եղել։

Այսօրվա դրությամբ գրեթե բոլոր շշերը գտնված են, ու առավել շուտ հայտնաբերվել են այն շշերը, որոնք պահվել են ԽՍՀՄ-ի մասին պատմող եթերաշրջանում։ Հեռուստադիտողները սլանում էին փնտրելու շշերը արդեն հաղորդման հեռարձակումից մի քանի րոպե անց։ Յուրաքանչյուր շշում բացի հարյուր դոլարից դրված է նաև մի շարք ցուցումներով գրություն, որը խնդրում է գտնողին լուսանկարվել կամ էլ տեսանյութ պատրաստել «գանձը» գտնելու բերկրանքի վերաբերյալ ու ուղարկել այն հաղորդմանը։ Որոշ շշեր պարզապես անհետ կորել են, ու քանի որ հաղորդումը դեռ շարունակվում է, կան նաև այնպիսիք, որոնք դեռ նոր պետք է գտնվեն։

10. Ո՞ր երկրներում են հաղորդավարները եղել ամենից հաճախ։ Կա՞ն արդյոք քաղաքներ, որտեղ նրանք մեկ անգամից ավել են այցելել։

Ամենից հաճախ հաղորդումն այցելել է ԱՄՆ, որտեղ նկարահանվել է ոչ ավել, ոչ պակաս՝ 16 թողարկում։ ԱՄՆ մեկնել են առաջին եթերաշրջանում, ինչպես նաև հոբելյանական եթերաշրջանում ու «Շոփինգ» հատուկ պրոյեկտի շրջանակներում։ Հաղորդավարներն անգամ կարողացել են հասնել Սիեթլ, Չիկագո, Դալլաս ու Նոր Օռլեան։

15 секретов съемок шоу программы «Орел и решка» орёл и решка, путешесвие

11. Եղե՞լ են արդյոք բախումներ ոստիկանության հետ։ Տեղական ի՞նչ օրենքներ են խնդիրներ ստեղծել, ու ի՞նչն է լրիվ անսպասելի դարձել։

Նյու Յորքում որոշվեց, որ հաղորդավարներից մեկը պետք է գիշերի կայարանում. նախապատրաստական փուլի ֆորումներում փորձառու ճանապարհորդների բազմաթիվ գրառումներ էին գտել, որոնք հենց այդ կերպ էին վարվել։ Սակայն ժամանելուց հետո պարզվեց, որ այդ պատմությունները չեն համապատասխանում իրականությանը։ Կենտրոնական կայարանում, որը տեղակայված է Մանհեթենի սրտում, ոչ ոք քնած չէր ու նույնիսկ չէր ննջում։ Դա տարօրինակ թվաց, սակայն Ժաննա Բադոևան, այնուամենայնիվ, որոշեց պառկել նստարանին։ Պարզվեց սակայն, որ սպասասրահում նույնիսկ ննջելը խստիվ արգելված է, եթե նստարանի վրա ես նստած, էլ չխոսենք նստարաններին պառկած քնելու մասին։

ԽՍՀՄ-ին նվիրված եթերաշրջանի նկարահանումները հագեցած էին դժվարություններով, որոնց մասին ի սկզբանե ոչ ոք չէր էլ մտածել։ Մինսկում խմբին պարբերաբար կանգնեցնում էին ոստիկաններն ու արգելում էին նկարահանել շքերթը, իսկ սովորական բնակիչները կասկածամիտ ու նույնիսկ ագրեսիվ էին դառնում՝ տեսնելով տեսախցիկները։ Դուշանբեում էլ հակառակն էր՝ նկարահանումները պարբերաբար դադարեցնում էին, քանի որ հաղորդավարներին արագ ճանաչում էին ու անպայմանորեն ցանկանում էին լուսանկարվել նրանց հետ, ինքնագրեր վերցնել ու ինչ-որ բան հյուրասիրել։

Թուրքմենստանն ու Ուզբեկստանն ընդհանրապես հրաժարվեցին վիզաներ տրամադրել, ուստի հայտարարված թողարկումները՝ Սամարղանդի, Տաշքենդի ու Աշխաբադի մասին, այդպես էլ չնկարահանվեցին։

15 секретов съемок шоу программы «Орел и решка» орёл и решка, путешесвие

12. Հաղորդավարներն իրո՞ք կորցրել են իրենց փաստաթղթերն ու հեռախոսները։ Ի՞նչ ֆորսմաժորային իրավիճակներ են եղել նկարահանումների ժամանակ։

Մեխիկոն դարձավ իսկական ռեկորդակիր կորած անձնագրերի քանակով։ Սկզբում այնտեղ իր անձնագիրը կորցրեց Բեդնյակովը, ընդ որում, դա նրա ամենաառաջին գործուղումն էր հաղորդավարի կարգավիճակում։ Բարեբախտաբար, թողարկման նկարահանումներն արդեն ավարտվել էին, իսկ անձնագրի կորուստն ի հայտ էր եկել միայն օդանավակայանում, երբ թիմը պատրաստվում էր Փարիզ թռչել։ Արդյունքում նա ստիպված էր մնալ տրանզիտային գոտում 16 ժամ ու սպասել, մինչև նրան դեպորտացիա կանեն։

Մաշա Իվակովան էլ, հակառակը, անձնագիրը կորցրեց գրեթե անմիջապես ժամանումից հետո։ Հյուրանոցի համարում նա հայտնաբերեց, որ իր պայուսակից անհետացել են անձնագիրն ու դրամապանակը։ Քանի որ նա հյուրանոց եկել էր քաղաքային տաքսիով, նա, ժամանակ չկորցնելով, սկսեց զանգահարել տաքսի ծառայության գրասենյակ, բայց բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին. ո՛չ տեղաբնակները, ո՛չ օդանավակայանի աշխատակիցները, ո՛չ էլ անգամ ոստիկանության աշխատակիցները չէին շտապում օգնություն ցուցաբերել արտասահմանցիներին։ Իրավիճակը փրկեց տեղի ՌԴ դեսպանատունը, որը համապատասխան փաստաթուղթ տրամադրեց, որը թույլ էր տալիս հաղորդավարուհուն վերադառնալ հայրենիք։

15 секретов съемок шоу программы «Орел и решка» орёл и решка, путешесвие

Ֆիլիպիններում Ռեգինա Տոդորենկոյի մոտից գողացան հեռախոս, Մոնղոլիայում նկարահանող ողջ խմբի վրա հարձակվեց լուերի մի հսկայական բանակ, Բաթումիում տուգանեցին Անդրեյ Բեդնյակովին՝ ծառից ծաղիկներ պոկելու համար, Ջամայկայում օպերատորի վրա հարձակվեց դանակով զինված մի աբորիգեն, ինչից հետո նկարահանող խումբը ճանապարհորդում էր թիկնազորով, իսկ Ռիո դե Ժանեյրոյում օպերատորի ձեռքից խլեցին տեսախցիկը հենց փողոցային կառնավալի ժամանակ։ Սակայն ամենալարված իրավիճակը Քենիայում էր, որտեղ մայրամուտից հետո առհասարակ ցանկալի չէ գտնվել փողոցում։ Այնտեղ 10 րոպեն մեկ խմբին փորձում էին կա՛մ ձերբակալել, կա՛մ թալանել։

13. Հաղորդավարները երբեմն թանկարժեք գնումենր են կատարում։ Ի՞նչ է լինում այդ գնումների հետ, հաղորդավարները դրանք իրե՞նց են պահում։

Տարբեր կերպ է լինում։ Որոշ բաներ կարող են պահել իրենց, որոշ բաներ կարող են նվիրել կոլեգաներին կամ էլ բարեգործական նպատակներով օգտագործել։ Թողարկումներից մեկում հաղորդավարը Հնդկաստանում փիղ գնեց։ Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ արեց նա այդ փիղը հետո։

15 секретов съемок шоу программы «Орел и решка» орёл и решка, путешесвие

14. Ի՞նչ պատճառներով են հաղորդավարները լքում հաղորդումը։

«Орел и решка»-ի համար գլխավորը պրոյեկտի յուրահատուկ ֆորմատի պահպանումն է, այլ ոչ թե հաղորդավարի դեմքը։ Պատճառները տարբեր են, որոնք ստիպում են հաղորդավարներին հեռանալ, բայց դրանցից կարևորագույնը հոգնածությունն է՝ ընդհանուր հոգնածությունը տպավորություններից (այո-այո, այդպիսի բան էլ է հնարավոր), տեղափոխություններից ու թռիչքներից (մեկ գործուղման ընթացքում նկարահանվում է 3-4 թողարկում տարբեր երկրներում), պարբերական անքնությունը (նկարահանումների ընթացքում օրական 4 ժամ են կարողանում քնել)։ Ամենաերկար գործուղումը տեղ գտավ երրորդ եթերաշրջանի ժամանակ, երբ թիմը ժամանեց Հարավային Ամերիկա։ Նրանք այցելեցին 5 քաղաքներ՝ Ռիո, Սան Պաուլո, Սանտյագո, Կուսկո, Բուենոս Այրես, ու այդ գործուղման ընդհանուր տևողությունը՝ հանգստյան օրերով հանդերձ, կազմեց 25 օր։

Ու որքան էլ անհավանական գեղեցիկ բնապատկերներ ու զարմանալի բաներ հանդիպես դրսում, հոգնածությունն ի վերջո հաղթանակում է, ուստի հարցին, թե ինչպես են իրենք անցկացնում ազատ ժամանակը, հաղորդավարները միաբերան պատասխանում են. «Քուններս ենք առնում»։

15. Ո՞ւմ հաշվին են ֆինանսավորվում ճանապարհորդությունները։

Հաղորդումն ունի հովանավորներ, ինչպես նաև փոքրիկ մի էլֆ՝ ոսկու կարասով։

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել