Բաքվում ամուսինները դանակահարել են միմյանց
ՀասարակությունԲաքվի Բինագադիի շրջանի Ազադլըգ պողոտայում ամուսնու եւ կնոջ միջեւ դանակահարություն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, ընտանեկան վիճաբանության ժամանակ 51-ամյա Նազիմ Աղաեւը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը` Մեհրիբան Աղաեւային: Հետո կինը խոհանոցից վերցրել է դանակը եւ վնասվածքներ հասցրել ամուսնուն: Մեհրիբան Աղաեւան ստացած վիրավորումներից տեղում մահացել է, իսկ Նազիմ Աղաեւը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կլինիկական բժշկական կենտրոն: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 5, հարազատների սպանության 8 եւ ամուսինների սպանության 10 դեպք է տեղի ունեցել: