Սեւանի հիվանդանոցը եւ պոլիկինիկան կմիավորվեն մեկ կառույցում
ՀասարակությունՍեւան քաղաքի հիվանդանոցը եւ պոլիկլինիկան առաջիկայում կմիավորվեն` վերակազմավորվելով «Սեւանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, միավորումը կատարվել է ՀՀ կառավարության որոշման եւ համաշխարհային բանկի պահանջին համապատասխան: Միա վորման արդյունքում ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով կձեռնարկի Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը եւ վերազինումը ժամանակակից բուժսարքավորումներով :
«Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Սեւանի պոլիկլինիկայի տարածքում կառուցել 2500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երկհարկանի հիվանդանոցային մասնաշենք` 40 մահճակալով: ՀՀ առողջապահության նախարարության «ԾԻԳ»-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի հավաստմամբ` առաջիկայում կսկսվեն բժշկական կենտրոնի շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչեւ տարեվերջ, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:
«Մարզպետարանի ենթակայությամբ գործող «Սեւանի հիվանանոց» եւ «Սեւանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների միավորման գործընթացը կավարտվի մինչեւ 2016 թվականի փետրվարը՝ մոտավորապես այն ժամկետը, երբ սկսվելու են բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:
Խոսրով Խլղաթյան