Արգելվել է Վիետնամից վտանգավոր ձկան ներմուծումը Հայաստան
ՀասարակությունՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներկրվող 24 հազար 700 կգ պանգասիուս տեսակի սառեցված ձուկը նմուշառել է և ուղարկել լաբորատոր փորձաքննութան: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ձկան խմբաքանակը մանրէաբանական մի քանի ցուցանիշներով չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է ձկան խմբաքանակը ներմուծել հանրապետության տարածք: Վտանգավոր սննդամթերքը ենթակա է ոչնչացման մաքսային ռեժիմով: