Մեկ ամսում երեխաների թոնիրը ընկնելու երկու դեպք է գրանցվել. News.am
ՀասարակությունՕրերս Արմավիրի մարզի գյուղերից մեկում մանկահասակ երեխան ընկել է թոնիրը: NEWS.am-ի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են Այրվածքաբանական կենտրոն:
Հիվանդանոցից մեզ փոխանցեցին, որ սա այս ամսվա մեջ երկրորդ դեպքն է: «Հիմնականում շրջաններից են բերում, փոքր երեխաներ են՝ 3, 2 տարեկան, նախորդ դեպքում արդեն վիրահատել ենք, բալիկը լավ է, տուն է գնացել, այս վերջին դեպքով էլ բալիկին առաջիկայում կվիրահատենք»,-փոխանցեցին մեզ:
Հիվանդանոցից այտնեցին, որ այս տարի շատացել են նաեւ արեւային այրվածքների դեպքերը, ընդ որում՝ ջերմությամբ, սաստիկ ցավերով, թույլ, վատ ինքնազգացողությամբ հիմնականում բերում են երեխաների:
Շարունակությունը՝ այստեղ...