Բանգլադեշում երկու ավտոբուսների բախումից զոհվել է 14 մարդ
ՀասարակությունԲանգլադեշում հուլիսի 19-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանոով զոհվել է 14 մարդ, ավելի քան 50-ը` տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ազգային Bangla-TV հեռուստաընկերությունը:
Երկրի հյուսիսում առավոտյան մառախուղի հետևանքով կամուրջներից մեկի վրա իրար են բախվել երկու ավտոբուսներ: Երկու վարորդները և 12 ուղևորները տեղում զոհվել են, ևս երկու մարդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Վնասվածքներ ստացած ավելի քան 50 ուղևորներից յոթի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: