Հրդեհ է բռնկվել Երևանի Թամանյան փողոցի շենքներից մեկում
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 19-ին` ժամը 14.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանյան փողոցի թիվ 1 շենքի 5-րդ բնակարանից (4-րդ հարկ) ծուխ է նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Ն. Շ.-ի բնակարանի խոհանոցում այրվում է մոտ 10 քմ մակերեսով կահույքը և ջահը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.06-ին, մարվել` 15.08-ին: