Վերջին բլոգ-ը գրում է.
Փեյնտբոլը ռազմամարզական խաղ է և ունի իր հստակ ռազմական ուղվածության մարտավարական տարբերակը:
Հայաստանում 2009թ. գործում է մարտավարական փեյնտբոլի «ԼԵԳԻՈՆ» ակումբը, որի մարզումներով անցել են հազարավոր երիտասարդներ, այդ թվում նաև նախազորակոչային տարիքի, որոնք ստացել են տարրական մարտավարական հմտություններ:
Խաղացողները հավաքվում են բնության գրկում, կիսաքանդ շինություններում և այլուր փորձելու իրենց ունակությունները փորձնական մարտում:
Այս անգամ խաղացողները «Վիտամին» ակումբի հայտնի և սիրված դեմքերն էին: Ինչպես երևում է նրանց նկարներից, հաճելի խաղ են անցկացրել:












