Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ` մահվան ելքով
ՀասարակությունԱրարատի մարզային փրկարարական վարչությունում հուլիսի 19-ին ժամը 23:38-ին` ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. տուժածին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 MN 555 պետհամարանիշի ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի հատվածից դուրս է եկել եւ շրջվել Շահումյան գյուղի Գ. Սարգսյան փողոցի թիվ 18 տան դիմացի հողատարածքում:
Մինչ փրկարարների ժամանումը, 1982 թվականին ծնված վարորդ Է. Կ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Արտաշատ «ԲԿ», որտեղ եւ մահացել է:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան հոսանքազրկել են, փակել գազի փականը` կանխելով հետագա արտահոսքը: Նրանք ավտոմեքենան դուրս են բերել եւ օգնել բարձրացնել ավտոքարշակի վրա: