Երևանում և Շիրակում հուլիսի 27-ից գործարկվելու են նոր արագաչափեր
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 27-ից Երևան քաղաքի Մուրացան փողոցում գործարկվելու է 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գործարկվելու է 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գործարկվելու է 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքում գործարկվելու է 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Արարատի մարզի Բուրաստան համայնքում` 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է: