Վերջերս թողարկված «Shalom» տեսահոլովակից հետո Աստղիկը տեղեկացրեց, որ երկրորդ տեսահոլովակը մի փոքր ուշ կհայտնվի էկրաններին. «Իհարկե, մտադրություն ունեմ այս տարի ևս մեկ տեսահոլովակ թողարկել, սկզբում, մտածում էի, որ դա շատ չուշանա, բայց հետո հասկացա, որ ավելի լավ է, այն մի փոքր ուշ նկարահանեմ, որպեսզի ավելի երկար կյանք հաղորդեմ «Shalom»-ին: Այսինքն՝ նոր աշխատանքով չեմ ուզում մոռացության մատնեմ կամ կարճացնեմ «Shalom»-ի կյանքը, հատկապես, որ այն շատ լավ և բուռն արձագանքների է արժանանում մինչ օրս: Գուցե հաջորդ տեսահոլովակս էկրաններ բարձրանա տարվա վերջ»,- նշեց նա:
Հարցին՝ հաջորդ տեսահոլովակը ևս նորովի կբացահայտի Աստղիկ Սաֆարյանի, թե ոչ, երգչուհին պատասխանեց. «Մտածում եմ, որ հաջորդ տեսահոլովակը լինի հայերեն լեզվով երգի հիման վրա, քանի որ վերջին գործերս հիմնականում անգլերեն էին, կարծում եմ, իմ երկրպագուները կարոտել են նաև իմ հայերեն կատարումներին, բայց թե այն կլինի արդեն ձայանսակավառակումս տեղ գտած երգերից որևէ մեկի, թե նոր երգի հիման վրա, դեռ չգիտեմ, քանի որ այս շրջանում մի քանի նոր երգերի վրա ենք աշխատում»:
Շարունակությունը` այստեղ