Ոսկու արժեքն իջնում Է հնգամյա նվազագույնի նորացումից հետո
ՏնտեսությունՈսկու արժեքը հուլիսի 21-ին պահպանում Է բացասական դինամիկան՝ նախօրյակի հինգ տարվա նվազագույնի նորացումից հետո, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով 08.52-ի դրությամբ Նյու Յորքի Comex սարականում ոսկու՝ օգոստոսի ապառնագիրն Էժանացել Է 3,4 դոլորով կամ 0,32 տոկոսով՝ մինչեւ 1103,5 դոլար՝ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց: Արծաթի՝ սեպտեմբերի ապառնագրի գինն իջել Է 0,09 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 14,75 դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոսկին վաճառվում Է մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 1100 դոլարի կրիտիկական նշագծից փոքր-ինչ բարձր: Առեւտրականները եւ վերլուծաբանները կարծում են, որ եթե մետաղն իջնի այս մակարդակից ցած, ապա շուկայում զանգվածային սպառավաճառք կսկսվի, գրում Է Reuters գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: