Հանրահայտ ռուս դերասան Ալեքսեյ Բուլդակովը պատմել է քաղցկեղի մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հանրահայտ ռուս դերասան Ալեքսեյ Բուլդակովը պատմել է այն մասին, թե ինչպես է իր մոտ հայտնաբերվել չարորակ ուռուցք: Ինչպես գրում է «Дни»-ն Life News-ի հղումով, բժիշկների օգնությունը ճիշտ ժամանակին է եղել և նա կարողացել է հաղթահարել այդ հիվանդությունը:
Այն մասին, որ նա տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ, դերասան Ալեքսեյ Բուլդակովն իմացել է վերջերս: Իր խոսքերով, ռուս բժիշկների օպերատիվ և գրագետ գործողությունները օգնել են իրեն շուտ ոտքի կանգնել: Դերասանը պատմել է, որ իր առողջությունը վատացել է կես տարի առաջ: Դրանից հետո նա որոշում է կայացրել դիմելու մայրաքաղաքի օնկոլոգիական կենտրոններից մեկին:
Ըստ բժիշկների, շնորհիվ այն բանի, որ Ալեքսեյ Բուլդակովը ժամանակին դիմել է մասնագետներին, նրան հաջողվել է վաղ շրջանում հայտնաբերել ուռուցքը: Դերասանին նշանակել էին դեղորայքային բուժում, քանի որ հետազոտության պատասխանները ցույց են տվել, որ ուռուցքը չարորակ է, սակայն գտնվում է դեռ սկզբնական շրջանում: Քիմիաթերապիայի մի քանի կուրսը դրական ազդեցություն է թողել: Ինքը` Բուլդակովը չի թաքցնում, որ մահացու հիվանդությամբ է տառապել:
«Ես ցանկանում եմ, որ բոլորն ուշադիր լինեն իրենց և իրենց առողջության նկատմամբ», - ասել է դերասանը: