Ռուբլին կրկին էժանացել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.24 դրամով` կազմելով 480.57 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.22 դրամով և կազմել 521.75 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռու բլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 8.43 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.52 դրամով և կազմել 747.67 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 21-ին կազմել է 17 հազար 66.82 դրամ, արծաթի գինը՝ 229.29 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 157.12 դրամ: