Խոսե Մուխիկան մասնակցել է Հնչակյան 20 հեղափոխականների նահատակության 100-րդ տարելիցի միջոցառմանը
ՀասարակությունՍոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ուրուգվայի շրջանի վարիչ մարմինը Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում նշել է 1915 թ-ի հունիսի 15-ին Ստամբուլի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացված հնչակյան 20 հեղափոխականների նահատակության 100-րդ տարելիցը:
Հնչակյան կուսակցության հրավերով միջոցառմանը մասնակցում էր նաև Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով աշխարհում հայտնի էր իր պաշտոնավարման ժամանակ ունեցած համեստ կենցաղվարությամբ: Ի դեպ, Խորհրդային Միության տարիներին՝ Նիկիտա Խրուշչովի կառավարման ժամանակահատվածում, Խոսե Մուխիկան եղել է և տևական ժամանակ բնակվել Հայաստանում: