Սևան-Երևան ճանապարհին բեռնատարը բախվել է «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 22-ին` ժամը 05.17-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին` Աբովյանի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կ առավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ 130» մակնիշի 32 SO 823 պետհամարնիշով բեռնատար (վարորդ` 1968թ. ծնված Հ. Ն. ) և «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշի 34 CA 282 պետհամարանիշով (վարորդ` 1964թ. ծնված Ռ. Մ.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ռ. Մ. -ը և ուղևոր, 1982թ. ծնված Ռ. Գ.- ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: