Սոնա Շահգելդյան. «Հարսի շո՞ր. ես ավելի լուրջ բաների մասին եմ մտածում»
LifestyleBravo.am-ը գրում է.
Սոնա Շահգելդյանի անձնական կյանքը վերջին ամիսներին մշտական քննարկման թեմա է դարձել: Բանն այն է, որ երգչուհին տարբեր հարցազրույցների ժամանակ հայտարարում է, թե ընտրյալ ունի, սակայն վերջինիս ով լինելը գաղտնի է պահում: Այսօր արդեն Սոնան նրան ներկայացնում է որպես ամուսին:
BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին նշել է, թե սիրելիի հետ տեւական ժամանակ ընկերություն անելուց հետո հարաբերություններն օրինականացրել են իր ծննդյան օրը` փետրվարի 14-ին.«Երկուսիս որոշմամբ` հարսանիք չենք արել, պարզապես գնացել ենք զագս: Ոչ մեկին զարմացնելու կամ ցույց տալու բան չունենք: Կարեւորը մեր սերն ու երջանկությունն է»:
Սոնան ճերմակ զգեստի մասին չի երազում.«Հարսի շո՞ր… Հագնելու խնդիր չունեմ, ես բրենդային հագուստ եմ հագնում եւ կարող եմ ճոխ հարսի շոր հագնել, բայց ավելի լուրջ բաների մասին եմ մտածում: Եկեղեցի անպայման կգնանք` Աստծո օրհնությունը ստանալու, բայց թե երբ, դեռ պարզ չէ»:
Շարունակությունը` այստեղ:
