Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում հուլիսի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +34 աստիճան, հուլիսի 24-ին` +35, հուլիսի 25-ին` +37, հուլիսի 26-ին` +38, հուլիսի 27-ին` +37 աստիճան:
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: