«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը կվճարվի երեք օրից
ՀասարակությունԵրևանի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը կսկսվի երեք օրից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ «Մոսկվայի տուն» կենտրոնում տեղի ունեցած «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսց հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Անհանգստալու ոչ մի առիթ չկա: Աշխատավարձերը կվճարվեն երեք օրից»,- ասաց նախարարը:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը պետք է վճարվեին մինչև հուլիսի 15-ը, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվեց: Աշխատավարձերի պարտքը գնահատվում է 5,3 միլիարդ դրամ: