Արտադրվել է շուրջ 95 հազար տոննա ծիրան
ՏնտեսությունՀուլիսի 22-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է շուրջ 140 հազար տոննա պտղի եւ հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 95 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը (88.8 հազար տոննա) գերազանցում է ավելի քան 6 հազար տոննայով:
Հատկապես ծիրանի բարձր բերք է ստացվել Արմավիրի, Արագածոտնի եւ Արարատի մարզերից:
Հանրապետությունում ծիրանի բերքահավաքի աշխատանքները դեռեւս շարունակվում են: