Կաստրո. «Իսրայելն ու Մաք-Քեյնը ԻԼԻՊ-ի ստեղծման հեղինակներ են»
Միջազգային«Ար ԹԻ» համացանցային պարբերականը գրում է, որ շաբաթ օրը Կուբայի մամուլում լույս տեսած հոդվածում Ֆիդել Կաստրոն գրել է. «Սենատոր ՄաքՔեյնը Իսրայելի հետախուզական կազմակերպություն՝ ՄՈՍԱԴ-ի համագործակցությամբ ստեղծեց ԻԼԻՊ ահաբեկչական խումբը որպեսզի այդ խումբը կարողանա իր վերահսկողության տակ առնել Իրաքի ու Սիրիայի ուշագրավ բաժինը»:
Իսկ Ուելսում կայացծ ՆԱՏՕ-ի վերջին գագաթանժողովի կապակցությամբ գրել է. «Աշխարհի բնակիչներից շատերը լսելով ՆԱՏՕ-ի խոսնակի հաղորդագրությունները զարմանք են ապրում քանզի նրանք նացիստների նման են խոսում»:
Կաստրոն ասել է. «Ադոլֆ Հիտլերի ընչաքաղցությամբ հագեցած կայսրությունը պատմության մեջ կործանվեց, սակայն այսօր ականատեսն ենք այն բանի, որ ՆԱՏՕ-ի անդամ ոտնձգությունների հեղինակ պետությունները տարածաշրջանային ու միջազգային հարցերի կապակցությամբ միջամտողական արտահայտություններով հետևում են Հիտլերի օրինակին»: