Թուրքիայում «Թվիթեր»-ը կրկին հասանելի է
ՀասարակությունԹուրքիայում կրկին վերականգնվել է «Թվիթեր» միկրոբոլգի հասանելիությունը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի տարածքում Twitter-ն արգելափակվել է դատարանի որոշմամբ` Ուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, ինչի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր: Հասանելիության արգելափակման պատճառն ահաբեկչությանն առնչվող տեսանյութերի և լուսանկարների տարածումն արգելափակելն էր:
Ավելի ուշ դատարանը դիմել էր ինտերնետ ապահովողների միությանը՝ թույալտրելով վերականգնել «Թվիթեր»-ի հասանելիությունը: