ՀՀ կառավարությունը նոր մեթոդաբանությամբ կգնահատի մարզերի զարգացման ներուժը
ՀասարակությունՀՀ կառավարությունը մշակել է մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությունը:
Մեթոդաբանությանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 23-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն` տնտեսության զարգացման ներկա փուլում տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն խնդիր է համարվում ՀՀ մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների մեղմացումը, որի լուծման հիմնական ուղղություններից մեկը տարածքային միավորների (մարզերի և համայնքների) տնտեսական զարգացման ներուժի արդյունավետ օգտագործումն է:
Սույն մեթոդաբանության հիմնական նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան նրանց տնտեսական զարգացման մակարդակը և երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական ու դրանք իրականացնել այն մարզերում, որոնց տնտեսական զարգացման ներուժի վարկանիշն ավելի բարձր է, քան տնտեսական զարգացման մակարդակը:
«Առկա է համապատասխան գործիքակազմ, որի միջոցով հնարավոր է ոչ միայն գնահատել աղքատությունը, այլ նաև վեր հանել այն խնդիրները, որոնցով պայմանավորված տվյալ համայնքը հանդիսանում է աղքատ: Նշվածը հնարավորություն է տալիս իրականացնելու աղքատության մակարդակը կրճատող նպատակային ծրագրեր»,- ասված է հիմնավորման մեջ: