Հայրը 2-ամյա դստերը մոռացել է ավտոմեքենայում, ինչի պատճառով աղջնակը մահացել է
ՀասարակությունՍլովակիայի Նիտրա քաղաքում հայրը երկամյա դստերը մոռացել է ամբողջովին փակված ավտոմեքենայի մեջ, ուղևորվել աշխատանքի, ինչից հետո աղջնակը մահացել է:
Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է Սլովակյան ռադիոն:
56-ամյա տղամարդը պետք է դստերը` Քրիստինային, տաներ մսուր, սակայն մոռացել է նրա մասին: Երբ անցորդների կողմից կանչված ոստիկանները բացել են ավտոմեքենան, աղջնակն արդեն կյանքի նախանշաններ ցույց չի տվել:
«Անշունչ երեխայի դին գտել են փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայում: Երբ Նիտրայի ոստիկանները բացել են ավտոմեքենան` աղջիկն արդեն կյանքի նախանշաններ ցույց չի տվել: Հնարավոր է, նա շնչահեղձ է եղել ավտոմեքենայում, որը եղել է սև գույնի, իսկ դրսում +33 աստիճան էր: Աղջիկն ավտոմեքենայում անցկացրել է 6 ժամ»,- նշված է տեղեկատվության մեջ:
Քրիստինայի հայրն իմանալով տեղի ունեցածի մասին` կորցրել է գիտակցությունը: Նույնն ավելու ուշ տեղի է ունեցել նաև երեխայի մոտ հետ: Ծնողներն այժմ գտնվում են բժիշկների, այդ թվում հոգեբույժների հսկողության ներքո: Թե ինչպիսի պատիժ է սպասվում երեխայի հորը` ոստիկանությունը դեռևս չի տեղեկացնում: