Իջևանում «Միցուբիշի Գրանդիս»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել տան բակ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 23-ին` ժամը 07.33-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտա կարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 90 MM 500 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել` հայտնվելով թիվ 36 տան բակում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդ՝ 1959թ. ծնված Հ. Հ.-ը, ուղևորներ՝ 1982թ. ծնված Ա. և 1959թ. ծնված Ս. Հ.-ները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը, այնուհետև ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: