Աշտարակ-Երեւան ճանապարհին «ԶԻԼ»-ը շրջվել է. կան վիրավորներ
Օրվա իրադարձություններՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 22-ին, ժամը 22.27-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհին` Բագավան թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երեւան հատվածի 1-ին կմ-ում «ԶիԼ-130» մակնիշի 35 SP 394 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 57-ամյա Մ. Մ.-ին, ուղեւոր` 24-ամյա Ս. Պ.-ին, որոնք հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: